Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

20:05, ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ.
Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին բաց դաս կվարի Արմավիրի մարզի դպրոցներից մեկում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշե է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խնդրել եմ, որպեսզի Արմավիրի մարզում որևէ դպրոց ինձ ասեն` գնալու համար: Արմավիրն այս տարի համընդհանուր ներառման է անցնում: Կտեսնեմ, թե ինչպես է այդ պրոցեսն ընթանում, նաև տեղի դպրոցում բաց դաս կանցկացնեմ, որին կմասնակցեն բոլորը, ովքեր այնտեղ կլինեն»,- ասել է Հարությունյանը:

Նախարարն աշակերտներին կպատմի իր ղեկավարած գերատեսչության մասին:

«Կպատմեմ նախարարության գործունեության մասին: Գուցե, մեր գործունեությունից ինչ-որ հետաքրքիր դրվագներ»,- հավելել է նախարարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

6759 | 0
Facebook