Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին. «Интерфакс»

14:26, ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ.
Ռուսաստանը Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին. «Интерфакс»

Ռուսաստանը կմերժի Մարտի 1-ի գործով հետախուզվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու՝ Հայաստանի հարցումը, հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

«ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանից հարցում են ստացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին: Նախնական որոշում է կայացվել մերժել հարցումը, քանի որ Սահմանադրության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում այլ երկրներին, այդ թվում նաև քրեական պատասխանատվության ենթարկվելու նպատակով»,- ասել է գործակալության զրուցակիցը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար:

10664 | 6
Facebook