Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին...հայերը, նրանք ուրիշ են». Ջիգարխանյան

14:00, ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ.
«Ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին...հայերը, նրանք ուրիշ են». Ջիգարխանյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «Московский комсомолец»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ապրում նախկին կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո, ինչպես է անցնում թատրոնում աշխատանքային օրը, ինչպես նաև խոսել է հայաստանյան իրադարձությունների մասին:

Ջիգարխանյանը Վիտալինային կրկին գող է անվանել և հայտնել, որ թատրոնից հեռացրել է նրա ծնողներին:

Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ Ջիգարխանյանն ասել է.

«Ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի: Հայերը, նրանք ուրիշ են, նրանք նույնիսկ այլ կերպ են խաչակնքվում: Այստեղ ամեն ինչ բարդ է»:

13718 | 0
Facebook