ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «Московский комсомолец»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ապրում նախկին կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո, ինչպես է անցնում թատրոնում աշխատանքային օրը, ինչպես նաև խոսել է հայաստանյան իրադարձությունների մասին:
Ջիգարխանյանը Վիտալինային կրկին գող է անվանել և հայտնել, որ թատրոնից հեռացրել է նրա ծնողներին:
Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ Ջիգարխանյանն ասել է.
«Ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի: Հայերը, նրանք ուրիշ են, նրանք նույնիսկ այլ կերպ են խաչակնքվում: Այստեղ ամեն ինչ բարդ է»: