Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն սեպտեմբերի 1-ին

12:30, ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ.
Պուտինն ու Ալիևը կհանդիպեն սեպտեմբերի 1-ին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում, հաղորդում է Interfax-ը: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ կողմերը կքննարկեն Անդրկասպիական գազամուղը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն ու սպառազինությունների մատակարարումը:

Ըստ ռուս քաղաքագետների՝ կարևոր թեմաներից է էներգետիկայի հարցը:

«Էներգետիկայի հարցն, իհարկե, պարտադիր է օրակարգում, հատկապես, Անդրկասպիական գազամուղի հարցն ու Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասել է Էներգետիկ ազգային անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը:

Ըստ Սիմոնովի՝ կարևոր են նաև Սիրիայի, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի թեմաները. վերջինը կքննարկվի Մերկելի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում:

Ռուս քաղաքագետ Օլեգ Կուզենցովն, իր հերթին, գործակալության հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ին անդամակցելու՝ Ադրբեջանի մտադրությանը՝ նշելով, որ դրա համար բոլոր հիմքերը կան:

6136 | 0
Facebook