Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Կոբզոնի մահվան պատճառը

23:05, հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ.
Հայտնի է Կոբզոնի մահվան պատճառը

ԽՍՀՄ և ՌԴ հայտնի երգիչ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան պատճառ է դարձել չորրոդ աստիճանի քաղցկեղը, հայտնում է RIA-ն: Կոբզոնին բուժող բժիշկը հայտնել է նաև, որ քիմիաթերապիան մի որոշակի շրջան օգնել է, հիվանդությունը նահանջել է, Կոբզոնը կարողացել է գնալ համերգային շրջագայությունների: Սակայն հետո հիվանդությոնը դարձյալ բուռն կերպով զարգացել է ու դարձել երգչի մահվան պատճառ:

Բժիշկը նաև հայտնել է, որ Կոբզոնը 13 տարի բուժվել է քաղցկեղի դեմ, վիրահատություններ է տարել Գերմանիայում, ապա բուժումը շարունակել Ռուսաստանում:

Նրան կհուղարկավորեն սեպտեմբերի 2-ին, Մոսկվայի Վոստրյակովյան գերեզմանատանը:

28125 | 2
Facebook