Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

14:50, հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ.
Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 80 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, երգիչ, պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

60 տարվա կարիերայի ընթացքում Կոբզոնը մոտ 3 հազար երգ է կատարել:

Անցած ամիս հայտնի էր դարձել, որ երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Կոբզոնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2005 թվականին:

11286 | 3
Facebook