Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն Մոսկվայում. ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Չեչնիայի քաղաքացիներ

13:00, չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ.
Զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն Մոսկվայում. ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Չեչնիայի քաղաքացիներ

Նախօրեին Մոսկվայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցները հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով, հաղորդում է readovka.news-ը:

Ձերբակալվածների թվում են Հայաստանի 7, Ադրբեջանի 8, Վրաստանի 1 և Չեչնիայի 2 քաղաքացիներ:

Վիճաբանությունն սկսվել է ավտովթարից, որը տեղի է ունեցել «ՎԱԶ» և «Մերսեդես» մակնիշների մեքենաների մասնակցությամբ: Երկու մեքենաների վարորդները դուրս են եկել մեքենաներից և սկսել հայհոյել միմյանց: Նրանցից մեկը բեռնախցիկից հանել է ատրճանակը, մյուսը՝ մուրճը: Վարորդների վիճաբանությանը միացել են ուղևորները: Դեպքը տեղի է ունեցել վարորդներից մեկի ընկերոջ գրասենյակի մոտակայքում, և վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Գործի են դրվել դանակներ, երկաթյա ծողեր և այլ իրեր:

Դեպքի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել 3 մարդ. Չեչնիայի 25-ամյա քաղաքացին գլխուղեղի, քթի, ծոծրակի վնասվածքներ է ստացել, տղամարդը, ում ինքնությունը չի հաստատվել, տեղափոխվել է հիվանդանոց ծակող-կտրող առարկայից ստացված և հրազենային վնասվածքներով, և 31-ամյա տղամարդը՝ գլխուղեղի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով:

Ծեծկռտուքի մասնակիցներից մեծ մասը պաշտոնապես գրանցված է Մոսկվայում և պաշտնապես չի աշխատում:

16455 | 0
Facebook