Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան պատասխանել է С-400-ներից հրաժարվելու՝ ԱՄՆ-ի կոչին

10:40, չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ.
Թուրքիան պատասխանել է С-400-ներից հրաժարվելու՝ ԱՄՆ-ի կոչին

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պատասխանել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու՝ ամերիկյան կողմի կոչերին, հաղորդում է Hurriyet-ը:

Ավելի վաղ նման կոչով հանդես էին եկել ամերիկացի կոնգրեսականները:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր օդային տարածքը: Դա մեր պարտքն է: Եվ նրանք պետք է դա հասկանան: Կարո՞ղ է ԱՄՆ-ը երաշխիք տալ մեզ՝ կապված Patriot համակարգերի վաճառքի հետ»,- ասել է Չավուշօղլուն:

Բացի այդ, նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է մատակարարել Թուրքիային ամերիկյան F-35 5-րդ սերնդի կործանիչները: Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել «հրաժարվել սպառնալիքների լեզվից»:

«Եթե նրանք ասում են, որ կարող են անել ամեն ինչ, ինչպես կովբոյների ֆիլմերում, ապա պատասխան կստանան»,- հավելել է Չավուշօղլուն:

8165 | 0
Facebook