Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի կոնգրեսականները Թուրքիային կոչ են արել հրաժարվել ռուսական С-400-ներից

12:05, երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ.
Ամերիկացի կոնգրեսականները Թուրքիային կոչ են արել հրաժարվել ռուսական С-400-ներից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը Թուրքիա այցի ընթացքում Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet-ին:

Աղբյուրի խոսքով՝ պատվիրակությունն այցելել է Իզմիր քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարություն և Ինջիրլիք ավիաբազա: Թուրք խորհրդարանականների հետ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը կոչ է արել հրաժարվել С-400-ներից, որպեսզի հնարավորություն ստանան ձեռք բերել ամերիկյան F-35 5-րդ սերնդի կործանիչները:

Անկարան, իր հերթին, կոչ է արել շարունակել համագործակցությունը «Ֆեթուլլահականների կազմակերպության» դեմ պայքարում, որը համարվում է 2016թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի պատասխանատուն:

Ավելի վաղ ԱՄՆ-ը ողջ աշխարհին սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել ռուսական С-400-ների գնման համար:

5292 | 0
Facebook