Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը փոխադարձության սկզբունքով կպատասխանի նոր պատժամիջոցներին». Լավրով

10:30, երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ.
«Ռուսաստանը փոխադարձության սկզբունքով կպատասխանի նոր պատժամիջոցներին». Լավրով

«Սկրիպալների գործով» Վաշինգթոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցներն անպատասխան չեն մնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կպատասխանի «հանգիստ», իսկ երկրի հետ վերջնագրերի լեզվով խոսելու բոլոր փորձերն անհեռանկարային են:

Լավրովը նաև մեկնաբանել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի հարցն ու նշել, որ այդ ծրագիրը «բացառապես կոմերցիոն բնույթ» է կրում, որը կոչված է ամրապնդել եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգությունը:

Հիշեցնենք, որ հակառուսական նոր պատժամիջոցներն ուժի մեջ էին մտել օգոստոսի 27-ից:

6247 | 1
Facebook