Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կալմիկիայում ավտովթարի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է զոհվել

16:00, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
Կալմիկիայում ավտովթարի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է զոհվել

Ռուսաստանի Կալմիկիա հանրապետությունում Ցելիննոե շրջանում ավտովթար է տեղի ունեցել ՀՀ 2 քաղաքացու մասնակցությամբ:

«Ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին ավտոճանապարհի 250 կմ վրա: Վթարի պատճառ է դարձել Subaru մեքենայի կողաշրջումը: Ստացված վնասվածքներից դեպքի վայրում մահացել են ՀՀ 2 քաղաքացիները»,- հայտնել է Կալմիկիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է rusarminfo-ն:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:

7951 | 0
Facebook