Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Հայաստանում է

12:10, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Հայաստանում է

Ամերիկահայ հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը, հայտնի որպես «պոկերի արքա», ժամանել է Հայաստան:

Նախօրեին Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել էր, որ կուղևորվի Հայաստան, որից հետո՝ Թաիլանդ:

Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009թ.-ին՝ Պոկերի միջազգային մրցախաղում։ Բիլզերյանը համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը: Նա իրեն անվանում է «պոկերի Բիլ Գեյթս»: Պոկեր խաղալով՝ Բիլզերյանը 50 միլիոն դոլար է վաստակել: Instagram-ում հայազգի միլիոնատիրոջ հետևորդների թիվն անցնում է 10 միլիոնը:

17694 | 0
Facebook