Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Ի՞նչ է խոսում քաղաքը

Որոշ ԲԿ-ներ և ապահովագրական ընկերություններ «ատկատ»-ով մսխում են պետպատվերի միջոցները

12:25, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
Որոշ ԲԿ-ներ և ապահովագրական ընկերություններ «ատկատ»-ով մսխում են պետպատվերի միջոցները

Վերջին ամիսներին ակտիվացել են քննարկումները Հայաստանի առողջապահական ոլորտում տեղի ունեցած և ունեցող չարաշահումների մասին:
     Այդ գործարքներն առնչվում են ապահովագրական որոշ ընկերությունների հետ: Ասում են, որ Հայաստանում գործող Բժշկական մի քանի կենտրոններ և ապահովագրական ընկերություններ պետպատվերով հատկացված միջոցները մատուցում են «ատկատ»-ի միջոցով: Համաձայն շրջանառվող լուրերի, Բժշկական կենտրոնները չգրանցված տոկոս են վճարում ապահովագրական ընկերությունների աշխատակից-գործակալին, որի դիմաց ապահովագրական ընկերությունները պետպատվերից օգտվող քաղաքացիներին «ուղղորդում» են միայն տվյալ բժշկական կենտրոն՝ նշելով, որ մյուս կենտրոնների հետ կամ չեն աշխատում, կամ այդ պահին պայմանագրային քննարկումներ են, կամ, երբեմն, որ ծառայությունը «որակյալ» չէ: Ասում են նաև, որ այդ սկզբունքով աշխատել և մինչ օրս աշխատում են նախկին իշխանություններին պատկանող և նրանց հետ փոխկապակցված բժշկական կենտրոնները:

Վերոնշյալ տեղեկատվության շուրջ MAMUL.am-ը սկսել է լրագրողական հետաքննություն:
     Եթե դուք աշխատել կամ աշխատում եք ԲԿ-ներում կամ ապահովագրական ընկերություններում և տիրապետում եք նման տեղեկատվության, ապա կարող եք գրել, կամ զանգահարել մեր խմբագրություն:
     Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորված է:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
13795 | 0