Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բելառուսն ու Ռուսաստանը միմյանց պահապան հրեշտակներն են». Լուկաշենկո

10:45, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
«Բելառուսն ու Ռուսաստանը միմյանց պահապան հրեշտակներն են». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է իր նվերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահապան հրեշտակ-սրբապատկերը, կարծիք հայտնելով, որ Ռուսաստանն ու Բելառուսն այնքան մոտ երկրներ են, որ պահապան հրեշտակների դեր են կատարում միմյանց համար:

«Ռուսաստանը մեզ համար, ինչպես և Բելառուսը Ռուսաստանի համար, պահապան հրեշտակ է: Մենք նույն արմատից ենք աճել, մենք հարազատներ ենք: Եվ այդտեղից է գալիս մեր հրեշտակային դերը...»,- ասել է Լուկաշենկոն «Беларусь 1» հեռուստաալիքի հետ զրույցում:

Նա նշել է, որ Բելառուսը մեծապես կախված է Ռուսաստանից՝ այդ թվում նաև առևտրային ոլորտում։

5896 | 0
Facebook