Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երգեց երգչախմբի հետ, սելֆի արեց, նայեց հեռադիտակով. ինչի՞ հասավ Մերկելը տարածաշրջանում». BFM

21:35, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
«Երգեց երգչախմբի հետ, սելֆի արեց, նայեց հեռադիտակով. ինչի՞ հասավ Մերկելը տարածաշրջանում». BFM

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջան եռօրյա այցի շրջանակներում այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Բաքուն վերջին կանգառն էր, և հենց Բաքուն նրա համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, գրում է BFM.ru-ն:

Գործարարների հետ հանդիպման ժամանակ Մերկելն ասել է, որ Ադրբեջանը Եվրոմիության կարևոր գործընկերն է՝ Եվրոպայի էներգոապահովման դիվերսիֆիկացման տեսանկյունից, սակայն նոր խոշոր ծրագրերի մասին չի հայտարարել:

«Մերկելն, ամենայն հավանականությամբ, գնահատում է Բաքվի անկախ դիրքորոշումը՝ ամենագլխավոր հարցերով, այդ թվում նաև Արևելյան գործընկերության առումով, նույնիսկ գագաթնաժողովներին Բաքուն ոչ միշտ էր մասնակցում: Նման պահվածքը տպավորություն է թողել: Բացի այդ, Ադրբեջանը հզոր հումքային բազա ունի՝ ի տարբերություն Վրաստանի և Հայաստանի»,- կարծիք է հայտնել Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Վրաստանում Մերկելը 2 օր անցկացրեց: Ընդունելության պաշտոնական արարողության ժամանակ երկրի վարչապետ Մամուկա Բահթաձեն նրան XVII դարի նկարը հանձնեց, որն անհետացել էր Դրեզդենի թանգարանից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Թե ինչպես է նկարը հայտնվել Վրաստանի կառավարության մոտ, անհայտ է:

Կովկասյան հյուրընկալությանն ի պատասխան՝ Մերկելը երգեց երգչախմբի հետ իր սիրելի գերմանական երգը:

Երևանում Մերկելը պատրաստակամություն հայտնեց մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Երեկոյան Մերկելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ընկերակցությամբ զբոսնեց Երևանում և նույնիսկ շփվեց անցորդների հետ: Ապա սելֆիներ արեց:

«Վրաստանի համար, օրինակ, կարևոր է վարկերի, ներդրումների, միջազգային անվտանգության հարցը: Հայաստանի համար ուշադրությունը, և, բնականաբար, ներդրումները: Պարզ է, որ Մերկելը չի կարող ներդրումներ և վարկեր տրամադրել ուղիղ կերպով, սակայն նման ուղևորություններն իրականացվում են վճռական որոշումներով»,- կարծիք է հայտնել քաղաքական վերլուծությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Զախարովը:

Տարածաշրջանում մեկ այլ հետաքրքիր պահ էր Գերմանիայի և Հարավային Օսիայի նախագահի քննարկումը: Մերկելը Վրաստանի տարածքից հեռադիտակով նայեց Օսիայիում ռուսական ռազմաբազան: Դրանից հետո հանրապետության առաջնորդ Անատոլի Բիբիլովը նրան հրավիրեց Օսիա:

18451 | 2
Facebook