Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին

18:05, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
Մոսկվայում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին

Մոսկվայում իր տան մոտակայքում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հաղորդում է «Ведомости»-ն:

Նրա մամուլի քարտուղարը հայտնել է, որ Նավալնիին տեղափոխել են ՆԳՆ «Դանիլովսկի» բաժին: Ձերբակալման պատճառը հայտնի չէ, իրավապահները ևս լռում են:

Վերջին տարիներին Նավալնիին բազմից ձերբակալել են տարբեր պատճառներով:

Նշենք, որ Մոսկվայում սեպտեմբերի 9-ին կկայանան քաղաքապետի ընտրությունները: Նավալնիի խոսքով՝ դա հաջող ամսաթիվ է, որպեսզի իր «քաղաքական օրակարգը» ներկայացնի իշխանություններին: Նա ընդգծել է, որ այդ օրը բողոքի ցույցեր կանցկացվեն, որոնց մինչև 30 հազար մարդ կմասնակցի:

10151 | 3
Facebook