Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Սիրիային հարվածելու համար Պարսից ծոց է ուղարկել էսկադրային ականակիր. ՌԴ ՊՆ

15:00, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
ԱՄՆ-ն Սիրիային հարվածելու համար Պարսից ծոց է ուղարկել էսկադրային ականակիր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հարված հասցնելու պատճառ պետք է դառնա քիմիական զենքի սադրանքը, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости-ն։ Վերջինի խոսքով՝ այդ նպատակով մի քանի օր առաջ Պարսից ծոց է բերվել ամերիկյան The Sullivans ականակիրը՝ 56 թևավոր հրթիռներով, իսկ Քաթարում գտնվող Էլ-Ուդեյթ ավիաբազայում տեղակայվել է В-1В ռազմավարական ռմբակոծիչը` AGM-158 JASSM տեսակի 24 թևավոր հրթիռներով: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ սադրանքը պատրաստում են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները։

6946 | 6
Facebook