Արդեն տեղեկացրել էինք, որ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Հանդիպումից հետո Մերկելն ու Ալիևը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: