Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկրիս գիտնականները պատա՞նդ պետք է դառնան գիտության հետ կապ չունեցող ինչ-որ շառլատանների». Ստյոպա Սաֆարյան

01:20, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
«Երկրիս գիտնականները պատա՞նդ պետք է դառնան գիտության հետ կապ չունեցող ինչ-որ շառլատանների». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Ես լինեի՝ եթե տեսնեի, որ էս իրավունքից խոսող երիտասարդը չի ուզում հասկանա ասածն ու գիտական արշավախմբերի հետազոտման իրավունքը, տեղում ոստիկանություն կկանչեի: Ուրեմն պարզվում է, երկրիս գիտնականները պատանդ պետք է դառնան գիտության հետ կապ չունեցող ինչ-որ շառլատանների, որոնք տուրիստ են բերում Սիսիան ու սկսում հեքիաթ պատմել՝ «ապե, գիտես, մենք որ աստղերն էինք ուսումնասիրում, դուք ուրդե՞ էիք»: Ու կապ չունի, որ երիտասարդը անգիր է արել՝ ես հարց տալու իրավունք ունեմ, դու չպատասխանելու իրավուքն ունես, մի բռնացեք իմ խոսքի ազատության վրա ու բլա-բլա-բլա... Միայն այն, որ նա ակնարկում է, որ Սիսիանն իրենց զոնն է, գիտնականներն էլ եկվոր են այդտեղ, որ Սիսիանի տուրիզմի վրա քար են գցում, արդեն ամեն ինչ զարգացվածության մասին ասում է: Ես էլ կուզենամ, որ Քարահունջը աստղադիտարան չէ, մոլորակի առաջին նվաճողի դամբարանը լինի: Հո՞ կեղծելով չի: Թողեք գիտնականներն իրենց գործն անեն, իրենց վարկածներն առաջ քաշեն, վարկածների մրցակցություն ու պայքար լինի, իմանանք ո՞ւմ փաստարկներն են ճշմարտությանը մոտ.... էս գեղցիության վերջը ե՞րբ է գալու: Այ դրա համար մնացել եք 5.000 ամյա տրեխը գովերգելու մակարդակին, այլոք Մարս են արդեն թռչում»:

9038 | 3
Facebook