Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը որոշում է ընդունել «ռուսական գործի» ընթացքում ոչ ոքի ներում չշնորհել. NBC

16:20, ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ.
Թրամփը որոշում է ընդունել «ռուսական գործի» ընթացքում ոչ ոքի ներում չշնորհել. NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել 2016թ. նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից անցկացվող հետաքննության ընթացքում ոչ ոքի ներում չշնորհել: Այս մասին NBC News-ին ասել է ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին:

«Մենք դա քննարկել ենք հունիսի սկզբին, և համաձայնության չենք հասել հետաքննության ժամանակ ներում շնորհելու շուրջ»,- ասել է Ջուլիանին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թրամփը քննարկել է իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի համար ներում շնորհելու հնարավորությունը, ով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել հարկային մեքենայության համար: Ջուլիանին այդ տեղեկությունը հերքել է: Նրա խոսքով՝ Թրամփին չի մտահոգում Մանաֆորթի հարցը:

10581 | 0
Facebook