Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ից: Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Նոր պատժամիջոցների սահմանման մասին Պետդեպարտամենտը հայտնել էր օգոստոսի սկզբին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ-ի գործողությունները «տնտեսական պատերազմ» էր որակել:
Պետդեպարտամենտում հավելել են, որ նոր պատժամիջոցները կապված են Սոլսբերիում Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքի հետ. մարտին հայտնի դարձավ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին: Սակայն Մոսկվան այդ մեղադրանքները կտրականապես հերքում է: