Ինդոնեզիայում սկանդալ է հասունացել շքերթի տեսագրության հրապարակումից հետո, որի մասնակից են դարձել մանկապարտեզի երեխաները՝ հանգված «ԴԱԻՇ-ի ոճով», գրում է The Guardiаn-ը:
Շքերթի կազմակերպիչները ներողություն են խնդրել միջադեպի համար՝ հերքելով երեխաների շրջանում բռնության քարոզումը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են սև հագուստներով և գլխաշորերով երեխաները տանում ստվարաթղթե հրացանները:
«Մենք ցանկանում էինք բարձրացնել մարգարեի ջանքերի թեման, որպեսզի այդպիսով ավելացնեինք հավատն ու նվիրվածությունն Ալլահին»,- ասել է մանկապարտեզի տնօրենը: