Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ոստիկանների ուղղությամբ կրակ բացած երիտասարդը մահացել է հիվանդանոցում

00:10, ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ.
Մոսկվայում ոստիկանների ուղղությամբ կրակ բացած երիտասարդը մահացել է հիվանդանոցում

Մոսկվայում 31-ամյա Ռինաթ Ունաշևը կրակ է բացել Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկը ոտքից վիրավորվել է: Ի պատասխան ոստիկանները կրակ են բացել, հարձակվողը վիրավորում է ստացել, իսկ քիչ առաջ մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Հարձակման դրդապատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում: Վիրավոր ոստիկանի կյանքին ոչինչ չի սպառնում:

Աղբյուրը` life.ru
11197 | 0
Facebook