Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ իր իմպիչմենթը կտապալի ԱՄՆ տնտեսությունը

17:25, հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ.
Թրամփը հայտարարել է, որ իր իմպիչմենթը կտապալի ԱՄՆ տնտեսությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը իմպիչմենթ հայտարարի, ապա դա կտապալի ամերիկյան տնտեսությունը:

«Պետք է ասեմ, որ եթե երբևէ իմպիչմենթ հայտարարեմ, ապա շուկան կտապալվի: Եվ կարծում եմ, որ այդ դեպքում բոլորը կաղքատանան»,- ասել է Թրամփը Fox & Friends ծրագրի եթերում:

Բացի այդ, ԱՄՆ նախագահն ասել է, որ չի հասկանում, թե ինչպես կարելի է իմպիչմենթ հայտարարել մի մարդու, ով հիանալի կատարում է իր աշխատանքը:

Հավելենք, որ Թրամփի հնարավոր իմպիչմենթի մասին սկսեցին խոսել նրա նախկին փաստաբանի խոստովանությունից հետո:

10262 | 0
Facebook