Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան չի կատարի ԱՄՆ-ի պահանջը». Էրդողանի մամուլի քարտուղար

13:30, հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ.
«Թուրքիան չի կատարի ԱՄՆ-ի պահանջը». Էրդողանի մամուլի քարտուղար

Անկարան չի կատարի ԱՄՆ-ի պահանջը՝ կապված հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, փոխանցում է Anadolu-ն:

«Թուրքական իրավական պետություն է, և հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործն իրավական ընթացք պետք է ստանա: Իսկ ԱՄՆ-ն՝ արհամարհելով դատական գործընթացքը, մի շարք պահանջներ է ներկայացնում, որոնք անթույլատրելի են»,- ասել է Քալընը:

Նրա խոսքով՝ Վաշինգթոնը պետք է հարգի թուրքական արդարադատությունը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ այդ հարցով ոչ մի զիջում չի լինի:

9567 | 0
Facebook