Վրաստանը Ռուսաստանի դեմ դատական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), փոխանցում է «Интерфакс»-ը:
Վրաստանի արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» հայցը ներկայացվել է օգոստոսի 21-ին, այն վերաբերում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում «վրացական բնակչության զանգվածային ճնշումների» փաստերին: Բացի այդ, հայցում նշվում է 2016թ. աբխազցի սահմանապահի կողմից Վրաստանի քաղաքացի Գիգի Օթհոզորիայի սպանության մասին, ինչպես նաև 2018թ. Վրաստանի մեկ այլ քաղաքացու՝ Արչիլ Թաթունաշվիլիի մահվան մասին: Վերջինը, ըստ վրացական կողմի, խոշտանգումների է ենթարկվել և սպանվել է: Վրաստանն այդ դեպքերի համար պատասխանատու է համարում Ռուսաստանին: