Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը ջնջել է Ռուսաստանի և Իրանի հետ կապ ունեցող էջերը

11:15, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
Facebook-ը ջնջել է Ռուսաստանի և Իրանի հետ կապ ունեցող էջերը

Facebook ընկերությունը մի շարք էջեր և խմբեր է ջնջել իր սոցցանցում, ինչպես նաև Instagram-ում՝ դա բացատրելով նրանով, որ այդ էջերի և խմբերի մի մասը կապ ունի Ռուսաստանի, մյուս մասը՝ Իրանի հետ, հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ այդ էջերն ու խմբերը կապ չեն ունեցել միմյանց հետ, սակայն նույն ռազմավարությունն են օգտագործել՝ հաշիվներ ստեղծել:

«Մենք արգելում ենք նման պահվածքը, քանի որ ցանկանում ենք, որպեսզի Facebook-ին միացող մարդիկ վստահեն մեզ»,- բացատրել են ընկերությունում:

Հաղորդվում է նաև, որ ջնջվել են 652 իրանական հաշիվներ, որոնք թիրախավորված են եղել Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լսարանին:

«Մենք ջնջել ենք նաև էջերը, խմբերն ու հաշիվները, որոնք, հնարավոր է, որ կապ ունեն ռուսական հետախուզական ծառայությունների հետ»,- հավելել են ընկերությունում:

Իր հերթին, մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Twitter-ը, հայտնել է 284 հաշիվների ջնջման մասին, որոնց զգալի մասն ունեցել է իրանական ծագում և զբաղվել է մանիպուլյացիայով:

9647 | 0
Facebook