Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Հասարակական տրանսպորտում կգործեն տեսահսկման, հովացման և ջեռուցման, հեռախոսների լիցքավորման, հաշմանդամների սպասարկման համակարգեր. Վահե Նիկոյան

23:10, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Հասարակական տրանսպորտում կգործեն տեսահսկման, հովացման և ջեռուցման, հեռախոսների լիցքավորման, հաշմանդամների սպասարկման համակարգեր. Վահե Նիկոյան

Ս.թ. օգոստոսի 21-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում խմբի անդամներին է ներկայացվել հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի վերանայված տարբերակը, ինչպես նաև ցանցի տարբերակների համեմատական ցուցանիշները, որի հիման վրա խորհրդատուին հանձնարարվել է վերջնականացնել ցանցը և ներկայացնել վերջնական հաշվետվություն։

Նիստի ընթացքում քննարկվել են ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները, որոնք վերաբերում են շարժակազմին, կառավարման և վերահսկման մեխանիզմներին, համակարգի շահագործմանն ու սպասարկմանը։

«Նախագծված երթուղային ցանցի արդյունավետությունը կիրառական նշանակություն է ստանում տրանսպորտային համակարգի բաղադրիչների և կառավարման արդյունավետ մոդելի դեպքում միայն։ Մեր կողմից մշակված ցանցի կառավարման մոդելը ցանցի արդյունավետ գործարկման, սպասարկման և վերահսկման գրավականն է։

Ցանցի սպասարկման համար ուսումնասիրել ենք եվրոպական, ռուսական, բելառուսական և չինական արտադրող ընկերությունների կողմից առաջարկվող դիզելային վառելիքով, սեղմված բնական գազով աշխատող և էլեկտրական ավտոբուսների մոդելներ, առաջարկել ենք ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները»,- նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Ներկայացված չափորոշիչների համաձայն՝ բոլոր ավտոբուսները հարմարեցված են լինելու անվասայլակներով տեղաշարժվելու համար, սրահներում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ, ինչպես նաև լինելու են կանգառների ազդարարման լուսային ու ձայնային տարբերակներ։

Ավտոբուսներում տեղադրված են լինելու տոմսերը կարդացող վալիդատոր սարքեր և անցակետեր՝ առջևի դռների մոտ։ Ավտոբուսում գործելու է նաև տեսահսկման համակարգ՝ կարգապահությունը վերահսկելու նպատակով։ Վարորդներն աշխատելու են հերթափոխով և համապատասխանելու են հստակ մասնագիտական չափորոշիչների։

Ինչպես նշեց Վահե Նիկոյանը, մասնագիտական աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների հաստատումից հետո հնարավոր կլինի կատարել ֆինանսական հաշվարկներ և անցնել բարեփոխման իրականացման հաջորդ փուլերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

| | |
11917 | 0