Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նախագահը կոչ է արել զինվորականներին պատրաստ լինել թշնամական գերտերությունների դեմ պայքարին

16:25, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Իրանի նախագահը կոչ է արել զինվորականներին պատրաստ լինել թշնամական գերտերությունների դեմ պայքարին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է պաշտպանական ներուժն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոկորպորացիան:

«Մենք պետք է պատրաստ լինենք պայքարել թշնամական գերտերությունների դեմ: Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն»,- ասել է Ռոհանին:

Նա հավելել է, որ Իրանը երբեք ագրեսիա չի դրսևորել այլ պետությունների նկատմամբ: Իրանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն չի համարձակվում հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, քանի որ Թեհրանն ուժեղ մրցակից է:

«Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի հարձակվում մեզ վրա: Վաշինգթոնը գիտակցում է, թե որքան ուժեղ ենք մենք, նրանք գիտեն մեր ուժի և ներուժի մասին»,- ասել է ԻԻՀ նախագահը:

6830 | 0
Facebook