Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ն Android-ին փոխարինող նոր օպերացիոն համակարգ կմշակի

14:20, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Google-ն Android-ին փոխարինող նոր օպերացիոն համակարգ կմշակի

Google ընկերությունը հայտնել է Android-ին փոխարինող նոր օպերացիոն համակարգի՝ Fuchsia-ի մշակման մասին:

Google-ի մշակողներն ուշադրություն են հատկացնում 2 հնարավորությանը՝ ձայնային կառավարմանն ու ծրագրային ապահովման թարմացման արագությանը: Առաջինի կատարելագործումն անհրաժեշտ է էկոհամակարգի լիարժեք վերահսկման համար, իսկ երկրորդը՝ Android-ի գլխավոր խնդիրն է:

Ընկերությունը կարծում է, որ թարմացումներն առավել գրավիչ, հուսալի և հարմարավետ կդարձնեն օպերացիոն համակարգը:

Fuchsia-ի մշակմամբ այժմ զբաղվում է մոտ 100 մարդ: Օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը չի նշվում:

6262 | 0
Facebook