Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում»․ Նիկոլ Փաշինյան

14:40, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
«Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին:

2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին:

Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում:

Բայց կարևոր է, որ կառավարությունն այս առումով վարում է հավասարակշռված և շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ:

Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական և հավասար դաշտում»:

| | |
13933 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Vardges
Vardges 00:45, 21.08.2018
mer sirvac Varchapeti anun@ voske tarerov kgrvi mer patmutyan mech,Varchapet unenq ashxar@ chuni cavt tanem Nikol jan.