Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Կոտայքի մարզում 40–ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. կա 1 զոհ. 2 վիրավորներից մեկը հղի է

16:30, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Կոտայքի մարզում 40–ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. կա 1 զոհ. 2 վիրավորներից մեկը հղի է

Երեկ՝ օգոստսոսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Սամվել Եսայանը Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում իր վարած Daewoo Nexia մակնիշի 35 ՕC 924 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է համընթաց ընթացող Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 63-ամյա Գագիկ Սիրունյանի վարած ЗИЛ մակնիծի 42 ԼՕ 795 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Ս. Եսայանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 61-ամյա Աղունիկ Եսայանն ու Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 33-ամյա Մարգարիտա Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կեսգիշերն անց Չարենցավանի հիվանդանոցից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված Ա. Եսայանը, գիտակցության չգալով՝ մահացել է:

| | |
5243 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am