2016թ.-ի ապրիլի մեկի առավոտյան Ադամը իր ծառայակից ընկերների հետ բարձրանում է դիրքեր: Նույն օրվա գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում թշնամին անցնում է լայնածավալ հարձակման: Թշնամին հրետակոծության է ենթարկում նաև Ադամի դիրքը : Ադամն իր յոթ հոգանոց դիրքապահ տղերքով անցնում է դիրքի շրջանաձև պաշտպանության ու սկսում վարել ծանր մարտ: Հինգ ժամ շարունակ նրանք թշնամու դեմ մարտնչում են՝ պատճառելով զգալի կորուստներ: Արդեն առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում Ադամն ընկնում է հերոսի մահով : Նա կարողացավ 5 ժամ պահել դիրքն ու ժամանակ տալ Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել երկրորդ գծում և կասեցնել թշնամու հետագա առաջխաղացումը:
Ադամ Սահակյանը պարգևատրվել է ԱՀ « Մարտական ծառայության» և ՀՀ « Արիության » համար մեդալներով:
Ծնունդդ շնորհավոր ՀԵՐՈՍ, հավերժ փառք քեզ...