Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան կշարունակի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները». Էրդողան

18:15, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
«Թուրքիան կշարունակի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները». Էրդողան

Թուրքիայի զինված ուժերը կշարունակեն Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Այն, ինչ թուրքական բանակը ձեռնարկել է Ջարաբլուսում, Էլ Բաբում և Աֆրինում, կշարունակվի նաև Սիրիայի այլ շրջաններում, ընդհուպ մինչև Իրաքի սահման: Մենք արմատախիլ կանենք Սիրիայի և Իրաքի տարածքում ահաբեկչական սպառնալիքները՝ թույլ չտալով մեր սահմանների մոտ ահաբեկչական գոտիներ ձևավորել»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև:

5310 | 0
Facebook