Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Քննադատությունից սոփեստություն գիծը պետք է զգույշ լինել՝ չանցնել». Վահան Կոստանյան

16:10, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
«Քննադատությունից սոփեստություն գիծը պետք է զգույշ լինել՝ չանցնել». Վահան Կոստանյան

ՔՊ-ի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքն իր ծավալներով և բովանդակությամբ աննախադեպ էր ՀՀ պատմության մեջ, և թվում էր՝ տվեց հանրության մեջ կուտակված բոլոր հարցերի պատասխանները․ գրանցված արդյունքները տպավորիչ են, փոփոխությունների և բարեփոխումների սպասվող ալիքն՝ անկասելի։

Բայց արի ու տես, որ դեռևս կան քաղաքական գործիչներ և ուժեր, որոնք շարունակում են անսթափ գնահատել իրավիճակը, չհամակերպվել այն իրողության ետ, որ ՀՀ֊ում բարձրագույն իշխանության աղբյուրը ՀՀ քաղաքացին է։

Քաղաքացուց ստացած մանդատի շրջանակներում գործելու բանաձևը շատ պարզ է և միևնույն ժամանակ անհասկանալի նրանց, ովքեր տարիներ շարունակ հետապնդել, թալանել և արհամարհել են ժողովրդին։

Մենք երկխոսել ենք և շարունակելու ենք երկխոսել ՀՀ քաղաքացու հետ, ազատագրել ու մաքրել քաղաքական ինստիտուտները, որոնց երկարամյա տխրահռչակ գործունեությունն ուղղակիորեն խոչընդոտել է երջանիկ քաղաքացու գոյությանը։

Եթե կան գործընկեր խոսնակներ, ովքեր իրենց քաղաքական թիմի ֆիասկոյից հետո որոշում են ոչ թե լռել, այլ ամեն դեպքում խոսել, ապա թույլ տվեք հուշել, որ քննադատությունից սոփեստություն (Հին Հունաստանը պակաս սիրելի թեմա չէ նաև ինձ համար) գիծը պետք է զգույշ լինել չանցնել»։

| | |
4743 | 0