Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Էնքան բան կար ասելու, խանգարեցին». ինչ պետք է ասեր Քոչարյանն ասուլիսին

22:05, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
«Էնքան բան կար ասելու, խանգարեցին». ինչ պետք է ասեր Քոչարյանն ասուլիսին

Հարցազրույցի ժամանակ ինչ պետք է ասեիք մամուլի ասուլիսին հարցին պատասխանելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ «էնքան բան կար ասելու, խանգարեցին»:
     Ապա անդրադառնալով իր՝ քաղաքականություն վերադառնալու շուրջ հարցին, պատասխանեց. «Համարեք, որ վերադարձել եմ, միանշանակ»:

Վերադառնում է որպես անհատ, թե նաև քաղաքական ուժ է ձևավորելու, Քոչարյանը դեռ չի որոշել:
     «Կարող է լինել տարբեր ֆորմատներով, պարտավոր եմ ուղղակի վերադառնալ: Պատճառները երկուսն են՝ առաջինը ընդհանրապես աշխարհաքաղաքական վտանգները, որ ես այսօր տեսնում եմ: Ուղղակի նայեք քարտեզին՝ ո՞ր երկրներով ենք շրջապատված: Այսօր ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են սառը պատերազմից ի վեր՝ պատժամիջոցներ և այլն: Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները: ԱՄՆ-ն դուրս է եկել բազմակողմ պայմանագրից և դարձյալ իրականացնում է նոր պատժամիջոցներ: Կամ՝ Թուրքիայի կեցվածքը: 10 տարի առաջ դա լրիվ ուրիշ երկիր էր, հիմա՝ լրիվ ուրիշ: Նա պարտավորվածություններից դուրս է, մենք տեսնում ենք, թե նա ինչպես է վարվում իր հարաբերություննեի հետ: Ուղղակի փորձեք այս բոլոր հարցերը կապել իրար հետ: Ու այս վիճակում մենք ունենք մի կառավարություն, որը չի հասկանում ու փորձ չունի: Ադեկվատ ձևով չեն գնահատում այն, ինչ կատարվում է ՀՀ-ից դուրս, փորձ չունեն, որտեղի՞ց պիտի ունենան: Ապացույց՝ բանակի մեղադրելը սահմանադրական կարգի տապալման մեջ: Ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավարար փորձ ու գիտելիք ունի այսօրվա մարտահրավերներին դիմակայելու:

Փաշինյանն ասում է՝ ամբողջ աշխարհը պետք է հարմարվի, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և սա ասում է մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանին:

Երկրորդ հանգամանքը՝ երկրի տնտեսական վիճակը: Այս երկրում որևէ լուրջ ներդրում չի լինելու, մինչև չհասկանան, թե այս կառավարությունն ինչ է ուզում:

| | |
6888 | 4