Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Վանդալների պատժաչափը կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

10:25, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
«Վանդալների պատժաչափը կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ինչպես և խոստացել էի, շրջանառության մեջ դրեցի Քրեական Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ապօրինի ծառահատումներին:
     ՔՕ 296-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ապօրինի ծառահատումների համար, որը ես որակում եմ ոչ այլ կերպ, քան՝ վանդալիզմ, որպես պատիժ կիրառվում է տուգանք կամ՝ մինչև 2 ամիս ազատազրկում:
     Վիճակագրությունը, սակայն, վկայում է, որ Քրեական Օրենգրքով նախատեսված պատիժը բավականին մեղմ է. 2016թ-ին գրանցվել է ապօրինի ծառահատման 16, 2017թ-ին՝ 35, իսկ արդեն 2018թ-ի միայն առաջին ամիսներին գրանցվել է վանդալիզմի 27 դեպք, ինչը վկայում է նշված հանցագործությունների աճի մասին: Ուստի, առաջարկել եմ նշված հանցագործությունների համար նախատեսված պատժաչափը խստացնել՝ երկու տարի ազատազրկումը բավականին լուրջ պատիժ է և հույս ունեմ, որ բնությունը ապականելուց առաջ ապօրինի ծառահատողներն այս մասին մի թեթև կմտածեն:
     Ակնկալում եմ, որ Քրեական Օրենսգրքում առաջարկած իմ այս փոփոխությանը խորհրդարանական ուժերը կտան իրենց հավանությունը:

| | |
3682 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
կարծիք
կարծիք 12:25, 16.08.2018
Ես հավատում եմ Ձեր անաչառությանը, սակայն Դուք երկու կրակի արանքում եք: Սա իմ կարծիքն է: