Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր հնագետների օրն է

16:00, չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Այսօր հնագետների օրն է

Օգոստոսի 15-ը հնագետի օրն է։ Հնագիտությունը կամ արխեոլոգիան (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք), նյութական արժեքների հիման վրա ուսումնասիրում է հասարակությունն ու նրա մշակույթը։ Այս գիտության հիմնական նպատակը մշակույթի զարգացման և հասարակության պատմության գիտական պարզաբանումն է։ Հնագետի օրը տոնացույցում նշված չէ, սակայն մի շարք երկրներում այն նշում են, իսկ Ուկրաինայում 2008-ից հռչակվել է պետական տոն։ Հայաստանում ևս այս տոնը տարածում է գտել և հասարակության որոշակի շերտերը իրազեկված են այդ մասին։ Հնագիտությունը մեզանում զարգացում է ապրում։ Վերջին տարիներին Տիգրանակերտի պեղումները թարմություն ու նոր ասելիք են հաղորդել հայկական հնագիտության պատմությանը։ Հայ հնագետների ուսումնասիրության կիզակետում Արցախի Հանրապետությունն է։ Հնագիտական աշխատանքների խնդիրների մասին խոսելով՝ Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը ղեկավարող պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը շեշտել է․ «Հիմնական խնդիրն արդյունքները կամ իրավիճակը ներկայացնելու մեջ չէ, այլ Արցախում ստեղծված գիտական հետազոտությունների ժամանակ առաջացող բարդությունները, գիտական խնդիրները, գիտություն-հասարակություն կապի քննարկումն է»։

2988 | 0
Facebook