Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Լրագրողները նույնպես պետք է բոյկոտեն մարդասպան ռոբի բոլոր հանդիպում-ասուլիսները». Արթուր Հայրապետյան

15:35, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
«Լրագրողները նույնպես պետք է բոյկոտեն մարդասպան ռոբի բոլոր հանդիպում-ասուլիսները». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քոչարյան մարդակերի գրասենյակի խոսափողը մոլեգնում է։ Սողոմոնյան Վիկտորն ասում է, թե ասուլիսը չկայացավ, որովհետև իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի։ Քոչարյանին պետք է զրկել խոսքի իրավունքից։ Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացին զրկված է եղել ազատ խոսքի իրավունից։ Սողոմոնյանը թող խոսքի իր շեֆի տարիներին տեղի ունեցած բռնատիրական կարգերից, որի ձայնը քոչարյան մարդասպանն էր իր հանցավոր կլանով։ Չկա տրամաբանություն նրա ասածի մեջ, թե իշխանությունը վախենում է, որ շեֆը խոսի։ Մարդակեր շեֆդ հնարավորություն ունեցել է, թե դատարանում և թե իր պատվիրած հարցազրույցի ժամանակ խոսելու, եթե ինչ-որ բան ուներ ասելու, թող ասեր։ Լրագրողները նույնպես պետք է բոյկոտեն մարդասպան ռոբի բոլոր հանդիպում- ասուլիս-ները։
     Փոխվել են կարգերը։ Սա այն երկիրն է, որ ՀՀ ազատ քաղաքացին է որոշում իր անելիքները։ ՀՀ ազատ քաղաքացիներն էլ կդատեն մարդակեր ռոբիԴ։

| | |
4497 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Աշոտ
Աշոտ 18:00, 14.08.2018
Այսօր խուլիգանական արարքով ձախողւեց Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը։

Ռոբերտ Քոչարեանը մոլորութեան մէջ է, եթէ կարծում է, որ կիսաեփ, կիսագրագէտ լրագրողների հարցերին պատասխանելով կարողանալու է ազատւել կեղծիքի ու դեմագոգիայի այն ծանր բեռից, որ լտպ-ն ու Նիքոլ Փաշինեանը դրել են իր վրայ։

Միակ ելքը նրա համար՝ դատի տալ ՀՔԾ-ն և դատախազութիւնը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Դա գոնէ փորձ կլինի Հայաստանում հաստատել դատարանների ու դատաւորների հեղինակութիւնը և փորձ կլինի երկիրն ազատել լտպ-ի հաստատած ամբոխավարութեան ու կեղծիքի մշակոյթից, որն այժմ մեծ յաջողութեամբ շահագործում է «թաւշեայ յեղափոխութեան» առաջնորդ Նիքոլը։

Երեկ, վերաքննիչ դատարանի դատաւորը զարմանք էր յայտնել, որ ՀՔԾ-ի պետն իր որոշումն անուանել էր ապօրինի։ Իհարկէ նա մոլորութեան մէջ է՝ ՀՔԾ-ի պետի յայտարարութիւնը պարզապէս լտպ-ի և Նիքոլի բազային՝ տհաս ու տգէտ խաժամուժին բաւարարութիւն տալու նպատակին է ուղղւած — լտպ-ի ու Նիքոլի վաղեմի գործելակերպը։

Հայաստանը սրընթաց սահում է դէպի անհանդուրժողականութիւն և ֆաշիզմ։

լտպ-ն չի հանգստանալու մինչև Հայաստանում քաղաքացիական պատերազմ և հայերի մեծ արիւնայեղութիւն չհրահրի։ Նախկինում նա այդ նպատակին ուղղւած բազմաթիւ փորձեր է արել։ Իսկ Նիքոլ Փաշինեանը նրան տեսնում է որպէս իր ուսուցիչ և գործում է նրա մեթոդներով — կեղծիք, դեմագոգիա, սադրանք, վրիժառութիւն, փաստօրէն երկիրը տանելով լտպ-ի պլանաւորած ուղղութեամբ։

Ուշքի եկեք ...

http://mamul.am/am/news/131255