Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Իմ մաշկի վրա եմ զգացել, թե Քոչարյանի օրոք ինչպես էր ճնշվում խոսքի ազատությունը». Դ. Մալխասյան

19:10, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
«Իմ մաշկի վրա եմ զգացել, թե Քոչարյանի օրոք ինչպես էր ճնշվում խոսքի ազատությունը». Դ. Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ասում է՝ ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին, և սա հակաժողովրդավարական դրսևորում է, որը պետք է խստորեն դատապարտվի։
     Ակնհայտ է, որ ցանկության դեպքում էլի կարող է խոսել, ու Հայաստանում գործող բոլոր ԶԼՄ-ները կգնան լուսաբանելու։
     Բայց ահա, օրինակ, 2008թ․ նախագահականից մամուլի ակումբներին, հեռուստաընկերություններին հրահանգված էր չլուսաբանել Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներին, լուսաբանողներին էլ դաժան պատժում էին։
     Հենց 2008թ․ էր, երբ Քոչարյանի իշխանությունը սպառնում էր փակել մարզային ԳԱԼԱ հեռուստաընկերությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելու ու Նիկոլ Փաշինյանին եթեր հրավիրելու համար։ Անձամբ եղել եմ այդ գործընթացներում ներգրավված ու իմ մաշկի վրա եմ զգացել, թե Քոչարյանի օրոք ինչպես էր ճնշում խոսքի ազատությունը։ Ինչպես իմ ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսային խոսակցությունից 10 րոպե հետո ԱԱԾ-ականները հայտնվեցին հեռուստաընկերությունում ու պահանջեցին Նիկոլին եթեր չտալ։ Ինչպես էր 40 մլն դրամով անհիմն տուգանում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, ինչպես էր մեսիջներ ուղարկում, որ Հովիկ Աբրահամյանի բանդաներին հրահանգված է ներխուժել հեռուստաընկերության գրասենյալ՝ ծեծ ու ջարդ կազմակերպելու և արխիվները ոչնչացնելու համար։ Ինչպես էր նախագահականից եկած հրահանգով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անջատում հեռուստաընկերության հաղորդակը։
     Կարող եմ երկար պատմել այդ օրերին սերժաքոչարյանական իշխանության ապօրինությունների մասին՝ ուղղված ազատ խոսքը լռեցնելուն։
     Ուստի կարծիք լռեցնելուց ու հակաժողովրդական դրսևորումների մասին մի խոսեք, չի լսվում մի տեսակ։

| | |
6733 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Minas
Minas 21:26, 14.08.2018
Te ba Abrahamyani bandaner@.Et mardun lriv gangster dardzriq. Es kayqn en Or@ mi qani nyut vor Abrahamyanin pnovox chdni vayte ditum chunena el ski....amot a amot
Anna Hakobyan
Anna Hakobyan 21:30, 14.08.2018
HOVIK ABRAHAMYANIN DZER IMACAC TARBER TRAMACHAPI XSHTENERI ARSHINNEROV CHCHAPEQ, NA KYANQUM ANGAM MRJYUN CHI TRORI, tOX MARDIK KAROXANAN hOVIK aBRAHAMYANI SRTI CHAP BARUTYUN UNENAN
Մարիանա
Մարիանա 21:34, 14.08.2018
Այս երիտասարդը ցանկանում է հայտնի քաղաքական գործիչների հաշվին ինքնափիառվել ու կշիռ բարձրացնել, սակայն նա ընտրել է ամենակեղտոտ ձևաչափը՝ մարդու բարի համբավն արատավորելու տարբերակը: Նա հավանաբար տեղյակ չէ, որ նման գործելաոճը վաղուց սպառված է ու որ հանրությունն այլեւս չի հավատում նման հեքիաթների, հիմա ով ում հասցեին ինչ սուտ ասես հորինում է...
Ашхен
Ашхен 21:38, 14.08.2018
Овик Абраамян уважаемый и всеми любимый человек, он всегда был и останется человеком закона! Так что не несите ерунду пожалуйста
Anna
Anna 00:39, 15.08.2018
Te uzum eq es takanqneric prcnenq,uremn petqa septemberin xorhrdarany crenq,nor yntrutyunner linen,mekyndmisht azatvenq takanq,srikaneric.Aylapes amboxj datakan marminnery,dataxazutyuny irenc zerquma,inch uzum anum en