Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Շանթ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր զրույցը ձախողվեց». Շահեն Հարությունյան

10:10, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
«Շանթ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր զրույցը ձախողվեց». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բանտախցում տեղի չունեցավ։
     Նրանց հնարավոր զրույցը ձախողվեց։

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին...

Այս տեսանյութում ներառված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Շանթ Հարությունյանի մասին 2013-2018թթ-ին։

ՀԳ. Տեղին եմ համարում նշել, որ Շանթ Հարությունյանին ոչ ոք՝ հեղափոխությունից հետո, չի առաջարկել ազատ արձակվել։ Սուտ են բոլոր այն լուրերը, թե Շանթ Հարությունյանին առաջարկել են ազատ արձակվել, իսկ նա հրաժարվել է։
     Հասկանալի է, որ դա Ձեր իրավունքն է՝ չպահանջել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատությունը, բայց ստորաբար կամ պարզապես անտեղյակ լինելով խնդրու՛մ և պահանջու՛մ եմ, չտարածել կեղծ լուրեր։
     ՀԳ. Եթե որոշվի, որ Շանթ Հարությունյանին պետք է ազատ արձակել, ապա կալանավորն ինչպե՞ս կարող է ընդդիմանալ օրենքին և ասել բանտից դուրս չեմ գալիս»։

| | |
3759 | 0