Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. ուղևորի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից 3 մ հեռավորության վրա

09:40, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. ուղևորի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից 3 մ հեռավորության վրա

Օգոստոսի 14-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը գտնվում է ավտոմեքենայից դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ո., ծնված 1989թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: Ուղևորի դին (տվյալները չի հաջողվել պարզել) հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 3 մ հեռավորության վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

| | |
8659 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am