Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընտանիքի հետ ապրում է այս տանը». Էդիկ Բարսեղյան

02:15, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
«Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընտանիքի հետ ապրում է այս տանը». Էդիկ Բարսեղյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընտանիքի հետ ապրում է այս տանը: Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այս տունը ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով:

Այս սխեմաներն իրականացնելու համար այդ ժամանակ կային գործող անձինք, որոնցից յուրաքանչյուրն ուներ յուրահատուկ դերակատարություն: Նրանք էին՝ հասարակության մեջ Վովայի Արշակ անունով հայտնի, այդ ժամանակ ոստիկանապետի թիկնազորի ղեկավար Արշակ Հակոբյանը, Գասպարյանի գլխավոր խորհրդական Հայկ Ստեփանյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը և «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչները:

Տունը ձեռք բերելու բանակցությունների վերջին փուլում ներգրավվել է անձամբ Վլադիմիր Գասպարյանը: Առանձնատան սեփականատեր Աղասի Դանիելյանին չեն վճարել խոստացված 900 մլն դրամ գումարը: Տան սեփականատեր է դարձել Գասպարյանի զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը: Վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով բանկը առանձնատունը հանել է աճուրդի: Նախկինում 1 մլն 800 հազար դոլար գնահատված առանձնատունը վաճառվել է 200 հազար դոլարով: Այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը՝ ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Էմիլ Զուլոյանը: Օրեր անց գնդապետ Զուլոյանն առանձնատունը նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն՝ Վլադիմիր Գասպարյանին:

| | |
13568 | 0