Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

Հանրահավաք Ալավերդիում՝ հաջակցություն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան

00:05, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Հանրահավաք Ալավերդիում՝ հաջակցություն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան

2018 թվականի օգոստոսի 17-ին, Երևան քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին զուգահեռ, ժամը 17:00-ին, Ալավերդի քաղաքի, սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հրապարակում կմեկնարկի հանրահավաք հաջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան և երկրում տեղի ունեցող փոփոխությունների:
     Հայտարարության կազմակերպիչները կոչ են անում Ալավերդի քաղաքի և տարածաշրջանի գյուղերի այն բնակիչներին, որոնք չեն գնալու այդ օրը Երևան, մասնակցել Ալավերդիում կայանալիք հանրահավաքին:
     «Հանրահավաքին մենք միասին կհետևենք ՀՀ վարչապետի ելույթին և կքննարկենք տարածաշրջանի ազգաբնակչությանը հուզող որոշ հարցերի շրջանակ:
     Հանրահավաքին,
     1. Կհաստատենք մեր աջակցությունը երկրում տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ:
     2. Կքննարկենք փոփոխությունների վերևից ներքև իջնող դինամիկան և մեր դերակատարումը փոփոխությունները իրականացնելու գործում:
     3. Կքննարկենք տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները,
     4. Կխոսենք արդար և թափանիցիկ ընտրություններ անցկացնելու գործընթացում քաղաքացիների կարևոր դերակատարման մասին:
     2018 թվականի, օգոստոսի 17-ին, ժամը 17-00-ին սպասում ենք բոլորին Ալավերդու Գրիգոր Նարեկացի եկեղեցու հրապարակում»,- ասվում է հայտարարության տեքստում:

| | |
4862 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
brianepstejn
brianepstejn 14:36, 14.08.2018
Հեղափոխությունից հետո կատարված փոփոխությունները իմ՝ սովորական քաղաքացու համար։
1. Իշխանության գլուխ անցան անփորձ, անգրագետ, ամբիցիոզ, քաղաքականությունից, տնտեսությունից, դիվանագիտությունից հեռու երիտասարդներ, որոնք ամեն օր իրենց անմտածված խոսքերով իջեցնում են երկրիս վարկը։
2. Խոշոր սուպերմարկետներին վերադարձնելով 20 % ԱԱՀ դաշտ, ամեն ինչի գները բարձրացել են (մենակ չասեք բա բանանը, բա շաքարավազը...) ամեն ինչի առանց բացառության։
3. Երկրորդ կետից հետևում է երրորդը, հիմա ես չեմ կարող գնել տեղական միս, որովհետև սուպերմարկետների տերերին ձեռնտու է այն ներկրել Բելառուսից, Ռուսաստանից և նույնիսկ Բրազիլիայից։
4. Նույնը կարելի է ասել գյուղմթերքի մասին։
5. 3-ից և 4-ից բխում է 5-րդը, գյուղացիներն ու անասնապահները չեն կարողանում իրենց մթերքը վաճառել։
6. Երկրի հարաբերությունները վատացել են (ինչքան էլ ուզում են 1-ին կետում նշված երիտասարդները ասեն, թե ամեն ինչ լավ է) և՛ Եվրոպայի հետ, և ԱՄՆ, և Ռուսաստանի հետ։
7. Թռիչքաձև տնտեսության աճ չկա։
8. Հայրենադարձություն չկա։
9. Էմիգրացիան չի կանգնել։ Չհավատաք։
Եվ այլն, և այլն։
Գուցե ասեք, թե բա ընդամենը 100 օր է անցել։ Ի՞նչ կարար հասցներ։ Բա գոնե մի բան կարար հասցներ։ Գոնե մի բան։
Հա,իհարկե, հասցրել ա, սրան-նրան բռնի-բաց թողնի։Ժողովուրդն էլ դետեկտիվ կինոյի նման նայի, զարմանա, մոռանա։ Հետո մյուսին բռնի։ Մեկ էլ խոսի, խոսի, խոսքում էլ միայն պետք է, կարող ենք, հնարավորություններ ունենք, կանենք։ Սպասեք, էշ մի սատկի գարուն կգա յոնջա կուտես։ Սպասեք մինչև փորձ հավաքեն։ Հիմա թող մի քիչ ֆռֆռան քանի կարան։