Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հանրահավաք Ալավերդիում՝ հաջակցություն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան

00:05, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Հանրահավաք Ալավերդիում՝ հաջակցություն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան

2018 թվականի օգոստոսի 17-ին, Երևան քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին զուգահեռ, ժամը 17:00-ին, Ալավերդի քաղաքի, սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հրապարակում կմեկնարկի հանրահավաք հաջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան և երկրում տեղի ունեցող փոփոխությունների:
     Հայտարարության կազմակերպիչները կոչ են անում Ալավերդի քաղաքի և տարածաշրջանի գյուղերի այն բնակիչներին, որոնք չեն գնալու այդ օրը Երևան, մասնակցել Ալավերդիում կայանալիք հանրահավաքին:
     «Հանրահավաքին մենք միասին կհետևենք ՀՀ վարչապետի ելույթին և կքննարկենք տարածաշրջանի ազգաբնակչությանը հուզող որոշ հարցերի շրջանակ:
     Հանրահավաքին,
     1. Կհաստատենք մեր աջակցությունը երկրում տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ:
     2. Կքննարկենք փոփոխությունների վերևից ներքև իջնող դինամիկան և մեր դերակատարումը փոփոխությունները իրականացնելու գործում:
     3. Կքննարկենք տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները,
     4. Կխոսենք արդար և թափանիցիկ ընտրություններ անցկացնելու գործընթացում քաղաքացիների կարևոր դերակատարման մասին:
     2018 թվականի, օգոստոսի 17-ին, ժամը 17-00-ին սպասում ենք բոլորին Ալավերդու Գրիգոր Նարեկացի եկեղեցու հրապարակում»,- ասվում է հայտարարության տեքստում:

6315 | 1
Facebook