Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովիկ Աբրահամյանը կրակի հետ է խաղ սկսել

12:35, երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ.
Հովիկ Աբրահամյանը կրակի հետ է խաղ սկսել

Արդեն հայտնել էինք, որ Արտաշատում առևտրականները բողոքի ակցիա են անցկացնում և որ քիչ առաջ այնտեղ է ժամանել նաև ՊԵԿ նախագահը: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները նշում են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, պատրաստ են փակել Արտաշատի կենտրոնական, ինչպես նաև Երևան տանող ճանապարհը: Ասում են՝ ակցիան կարող է պայմանավորված լինել ԱԱԾ-ի՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում իրականացված ստուգումների, եղբոր կալանավորման հետ. Հովիկ Աբրահամյանն օգտագործում է իր ազդեցությունն Արտաշատում՝ նոր կառավարության վրա ճնշում գործադրելու համար: Ի դեպ, լուրեր կան, որ օրեր առաջ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել նաև Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայրների բնակարանում:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
30981 | 14
Facebook