ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի կնքման արարողությունից հետո քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղված իրավիճակը, հայտնում է life.ru-ն: «Քննարկվելիք թեմաներից ամենակարևորը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել է Նազարբաևը: Ի պատասխան՝ Պուտինը նկատել է. «ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԷս-ի շրջանակներում քննարկվող հարցերի օրակարգը հագեցած է, այո, կան նաև «խնդրահարույց հարցեր», որոնց մասին Դուք արդեն խոսեցինք»: