Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել

21:45, շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ.
Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել

Հայաստանի առաջնության 2-րդ տուրի «Արցախ»-ի դեմ հանդիպումից հետո իր «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտնել Արամ Ոսկանյանը.

«Ես որոշում եմ կայացրել «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումը էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել և դրանք բավարար չեն առաջին հերթին ինձ համար՝ որպես մարզչի: Գտնում եմ, որ ներկայումս ես չեմ կարող լուծել իմ առջև դրված չեմպիոն դառնալու խնդիրը:

Նախորդ մրցաշրջանում մեր թիմն ունեցավ հաջող արդյունքներ, սակայն ներկայումս թիմի խաղում անկում կա: Կարծում եմ, որ լինում են պահեր, երբ պետք է հանուն թիմի նման որոշում կայացնել: Այսպիսին է մարզչի կյանքը, պետք է ընդունել դա և շարժվել առաջ: Հուսով եմ, որ իմ այս որոշման արդյունքում թիմը կփոխվի դեպի դրականը և ֆուտբոլիստները նոր, թարմ հայացքով կմոտենան խաղերին:

Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց»-ի ղեկավարությանը այս ընթացքում ինձ վստահելու համար, ֆուտբոլիստներին ու ողջ անձնակազմին շնորհակալություն եմ հայտում համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ հետագա հաջողություններ»,- ասել է Արամ Ոսկանյանը:

Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբից հեռանալու որոշում է կայացրել նաև նրա օգնական Մանուկ Սարգսյանը:

8681 | 1
Facebook