Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում». Փաշինյանը՝ Դաշնակցության մասին (տեսանյութ)

18:20, շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ.
«Մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում». Փաշինյանը՝ Դաշնակցության մասին (տեսանյութ)

Դիլիջանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում Դաշնակցության հայտարարությունն այն մասին, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է իրականացվում, ասաց. «Մենք փորձել ենք ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում»:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցով Նիկոլ Փաշինյանը զանգեր ստացե՞լ է, արձագանքեց` «լո՞ւրջ եք ասում»:

Հիշեցնենք` Դաշնակցական 3 պատգամավորներ միացել են Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքին:

9033 | 14
Facebook